Դիմացի՛ր տղաս
( Հորս խրատը )
Կյանքը պայքար է, դիմացի՛ր տղաս,
Աշխարհը չար է, դիմացի՛ր տղաս:
Եթե կռիվ է հանկարծ բռնկվում,
Երկրիդ զինվորն ես, իմացի՛ր տղաս:
Դու զոհաբերման սեղանին պատրաստ,
Վայելողները՝ ամբարիշտ, ագահ
Ազնիվ տեսակդ պահելու ճամփին՝
Նրանց չկրկնես, դիմացի՛ր տղաս:
Ընկեր, հարազատ գնում են անդարձ
Լուռ համբերանքով, դիմացի՛ր տղաս,
Այդ քո տեսակն է աշխարհի աղը
Ծով անհամներին, դիմացի՛ր տղաս:
Մահացածի հետ ոչ ոք չի գնում՝
Լուռ չարչարանքով դիմացի՛ր տղաս:
Հորդ համար էլ հեշտ չէ այս կյանքը
Արի՛ դիմանանք, որ հաղթենք տղաս:
Սուրեն Սարգսյան
Like this:
Like Loading...