Հայրենիք | Տարոն Գլակ
2015 թվականին գրված հայրենասիրական բանաստեղծություն՝ հայրենիքի ինքնությունը, լեզուն, երգն ու հոգևոր դիմագիծը պահպանելու կոչով։
Բանաստեղծ Տարոն Գլակը արդի երիտասարդ պոեզիայի առաջին դեմքերից է: Տարիների ընթացքում բանաստեղծը հաստատել է իր ուրույն դիմագիծն ու տեղը ժամանակակից գրական ընթացքի մեջ: Մաքուր ու ազնիվ է իր ձայնը, որ հիշեցնում է լեռնային անարատ մի հոսանք, իր հոգին՝ սրբության ու վեհության կարոտ: Հեղինակի չորրորդ գիրքն է՝ յուրօրինակ երկխոսություն հայրենիքի հետ, սիրո խոսք: Ահա ինչու՝ Երկի՛ր իմ: Բանաստեղծն իր հայրենիքը տեսնում է պատմության ու ոգու բարձունքում, որին մենք պարտավոր ենք արժանի լինել: Իր իդեալը մեր անմահ հերոսներն են, մեր ազատամարտիկները՝ իբրև ազգի հավերժացած ոգիներ: Պոեզիայի առեղծվածն է գրավում հեղինակին, ինքը բառի պաշտամունքն ունի և պոետական արվեստի բնագավառում հասել է նկատելի ձեռքբերումների: Սակայն բանաստեղծի իրավունքով հանրության առջև է բարձրացնում ցավոտ խնդիրներ՝ կյանքի բարոյական հիմունքների արժեզրկումը, որի դեմ ինքն իր կռիվն ունի:
Հայ գրականության ավանդույթներին հավատարիմ մնալու, մեր դասականների փորձը ստեղծագործաբար շարունակելու համար Տարոն Գլակն արժանացել է Համահայկական գրողների միության « Թումանյան » ոսկե մեդալի :
Աբգար Ափինյան
2015 թվականին գրված հայրենասիրական բանաստեղծություն՝ հայրենիքի ինքնությունը, լեզուն, երգն ու հոգևոր դիմագիծը պահպանելու կոչով։
«Ստի մեջ կոփվել ես, իմ հույս» բանաստեղծությունը գրվել է 2014 թվականին։ Ստեղծագործությունը ներառվել է Տարոն Գլակի «Գետի ափին», «Պատերազմում», «Երկի՛ր իմ» և «Վերածնվի՛ր» բանաստեղծական ժողովածուներում։
Տարոն Գլակի այս ստեղծագործությունը գրվել է 2016 թ. – ին: Այն տպագրված է « Գետի Ափին » , « Երկի՛ր իմ » , « Պատերազմում » և « Վերածնվի՛ր » բանաստեղծական ժողովածուներում :