Հաղորդումներ
Հաղորդումներ

Հեռացիր անձա՛յն, ձուլվի՛ր եթերին … | Արտաշես Արամ | Վերածնունդ

«Վերածնունդ» գրական-մշակութային հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է բանաստեղծ, դրամատուրգ և հրապարակախոս *Արտաշես Արամի* (1955–2026) հիշատակին։

2026 թվականի հոկտեմբերի 3-ին կյանքից հեռացավ ժամանակակից հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Արտաշես Արամը։

Նրա պոեզիան մարդու և ժամանակի, հասարակության և անհատի, բարոյական արժեքների, մարդկային ցավի, սիրո, խղճի ու հույսի մասին է։

Աշխարհն ախր բազմանիստ է… | Փափագ Ալոյան (ԱԼՓԱ) | Նկարիչ-բանաստեղծը | Վերածնունդ

«Վերածնունդ» գրական-մշակութային հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է նկարիչ, քանդակագործ և բանաստեղծ Փափագ Ալոյանին՝ ԱԼՓԱ-ին։

Երկու կողմում էլ Ագռավաքարի ես եմ… | Թադևոս Տոնոյան | Վերածնունդ

«Վերածնունդ» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է բանաստեղծ Թադևոս Տոնոյանի պոեզիային։

Հաղորդման առանցքում նրա ստեղծագործություններն են՝ մարդու, ժամանակի, հայրենիքի, պատմական հիշողության, իշխանության և բանաստեղծի ներքին պատասխանատվության թեմաներով։

Անդրադարձ է կատարվում նաև Թադևոս Տոնոյանի «Չորսը մեկում» լիրո-էպիկական պոեմին, որտեղ տարբեր ժամանակների քաղաքական ղեկավարները ներկայացվում են մեկ շարունակվող պատմական և գաղափարական շղթայի մեջ։

Բանաստեղծությունների ընթերցման և վերլուծության միջոցով փորձ է արվում բացել Տոնոյանի պոեզիայի պատկերային ու գաղափարական շերտերը։

**Հեղինակ և վարող՝ Տարոն Գլակ**

**«Վերածնունդ» — գրական-վերլուծական հաղորդաշար։**

Ուիլյամ Շեքսպիրի սոնետները | Վերածնունդ

« Վերածնունդ » հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է Ուիլյամ Շեքսպիրին : Տարոն Գլակ վերլուծում է Շեքսպիրի սոնետները և դրանց միջոցով փորձում ճանաչել Ուիլյամ Շեքսպիրին …

Հայրեններ | Քուչակ | Վերածնունդ

«Վերածնունդ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում անդրադառնում եմ Քուչակի անվան շուրջ ձևավորված գրական ավանդույթին, հայրենների հեղինակության խնդրին և, ամենակարևորը, հենց հայրեններին՝ փորձելով նրանց լեզվից ու պատկերներից հասնել այն կենդանի աշխարհին, որ պահպանվել է դարերի միջով։

Մեր ճամփեն 8 | Հովհաննես Թումանյան․ «Գիքորը»

«Մեր ճամփեն» հաղորդաշարի 8-րդ թողարկման մեջ անդրադառնում եմ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքին:

Մեր ճամփեն 5 | Հովհաննես Թումանյան

երլուծությունների շարք՝ նվիրված Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փորձելու ենք հասկանալ, թե ինչ ճանապարհ է առաջարկում Հովհաննես Թումանյանը, մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ…

« Մեր Ճամփեն » 4 Հովհաննես Թումանյան

Վերլուծությունների շարք՝ նվիրված Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փորձելու ենք հասկանալ, թե ինչ ճանապարհ է առաջարկում Հովհաննես Թումանյանը, մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ…