Իմ կարոտի ճամփին շներ չկան,
Իմ հուշերը մերկ են ու անթերի,
Խոնավ երեկո էր, իրար գտանք,
Մի օր գտանք իրար ու կորցրինք:
Ու չզղջալ հիմա ես չեմ կարող,
Քեզ չեմ հիշում առանց ափսոսանքի,
Թող որ այսօր լինեմ մի քիչ խայթող,
Ո՜չ երանի օտար քո ճամփեքին:
Կրկին դառնամ կորած ոչխարներին,
Մի քիչ պտույտ անեմ մեր թաղերով,
Հիշեմ օրերն իմ` մերկ ու թափառիկ,
Ընկերներին հիշեմ իմ անխռով:
Ոմանք չկան արդեն, մոլորվեցին,
Կորան, անէացան էս քաոսում,
Էժան ու թանկ մի քիչ խառնըվեցին,
Շատ արժեքներ մեռան էս մշուշում:
Արի թողնենք ափերն անդարձության
Եվ հուշերին այս մերկ ու անթերի,
Իմ կարոտի ճամփին շներ չեղան,
Սակայն մարդիկ եղան շնավարի:
Տ. Գլակ 2018 թ .
Like this:
Like Loading...