Ինձ պես փոքրիկ, նվազ մեկին
Թույլատրում ես քեզ տրորել,
Մարդու նման կանգնել հողիդ
Ու երազել, ծլարձակել:
Մեծ է, անշուշտ, մեծ է հոգիդ,
Դու ոչ ոքի չես անտեսում,
Ընդունում ես առանց դատի
Ու սրտաբավ տուն ես դառնում:
Եվ այդքանը բավ է, երկի՜ր,
Մնացյալը իմ պարտքն է քեզ,
Ես իմ ամբողջ կյանքը պիտի
Լուռ ու անխոս նվիրեմ քեզ:
Տարոն Գլակ
