Դեպի Լիճը
« Դեպի Լիճը » բանաստեղծական ժողովածուն Տարոն Գլակի առաջին գիրքն է, որը տպագրվել է 2014 թ. – ին « Անտարես » հրատարակչության կողմից : Այս գիրքը գեղարվեստական առումով իրենից մեծ արժեք չի ներկայացնում, սակայն երիտասարդ հեղինակի համար կարևոր էր, քանզի սա նրա առաջին քայլն էր գրականության մեջ և կարևոր նախապայման հետագայում գրական հասունացման, ոճային հստակեցման և այլ գրական հաղթանակների հասնելու համար :
ԴԻՄԱՑԻ՛Ր ՏՂԱՍ
Կյանքը պայքար է, դիմացի՛ր տղաս,
Աշխարհը չար է, դիմացի՛ր տղաս:
Եթե կռիվ է հանկարծ բռնկվում,
Երկրիդ զինվորն ես, իմացի՛ր տղաս: