Գրքեր
« Վերածնվի՛ր »
Հունվարի 21 – ին , Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Տարոն Գլակի՝ « Վերածնվի՛ր » խորագիրը կրող բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:
Իմ կարոտի ճամփին
Իմ կարոտի ճամփին շներ չկան,
Իմ հուշերը մերկ են ու անթերի,
Խոնավ երեկո էր, իրար գտանք,
Մի օր գտանք իրար ու կորցրինք:
ԵՐԿԻ՛Ր ԻՄ
Երկի՛ր իմ, ավաղ, մնացիր մենակ,
Անմարդ մնացիր այս ամբոխի մեջ,
Խոսքով սիրեցին, հոգով ուրացան,
Դու որբ մնացիր այս բազմության մեջ:
ԴԻՄԱՑԻ՛Ր ՏՂԱՍ
Կյանքը պայքար է, դիմացի՛ր տղաս,
Աշխարհը չար է, դիմացի՛ր տղաս:
Եթե կռիվ է հանկարծ բռնկվում,
Երկրիդ զինվորն ես, իմացի՛ր տղաս: