« Լճակի Խորհուրդը » Տարոն Գլակ
ֆենթըզի, հոգեբանական և փիլիսոփայական արկածային դրամա՝ նվիրված մարդկային հարաբերությունների, ընկերության և ներքին պայքարի ուսումնասիրությանը:
Ի՞նչ է մանկությունը, որն այդքան քաղցր ցնորք է թվում մարդկանց, որից ոչ ոք չի կարողանում հանգիստ խղճով բաժանվել։ Դա մի ժամանակահատված է, երբ դու չգիտես երջանկության ու դժբախտության մասին, երբ դու չես ուզում երջանիկ լինել, քանի որ հոգիդ առանց այդ էլ ուրախ է։ Քո հոգուն դուր է գալիս իրեն շրջապատող անծանոթ աշխարհը, և նա ուզում է պարզապես ապրել։ Ամեն մի մանկության ընկեր իր մեջ հավերժորեն կրում է այդ անհոգ աշխարհը, և մենք ամեն անգամ հանդիպելով մեր ընկերներին՝ ինչ-որ առումով նրանց մեջ վերագտնում ենք մեր կորած մանկությունը։ Եվ ուրեմն, մանկության ընկեր կորցնելը հավասարազոր է ընդհանրապես մանկությունը կորցնելուն։
ֆենթըզի, հոգեբանական և փիլիսոփայական արկածային դրամա՝ նվիրված մարդկային հարաբերությունների, ընկերության և ներքին պայքարի ուսումնասիրությանը:
2 – րդ մասում ընկերները վերջապես, երկար բաժանումից հետո հանդիպում են միմյանց իրենց մանկության հին տնակում:
Վեպի 1 – ին մասում ներկայացվում են գործող անձինք , ովքեր ինչ – որ մի անտեսանելի և անհասկանալի ուժի շնորհիվ որոշում են գնալ իրենց մանկության վայրը…