Ո՜չ, ընկերնե՛ր, ինչ ուզում եք ասեք, ես երբեք ճգնավոր չեմ դառնա:
Ես երբեք ճգնավոր չեմ դառնա, մինչև որ նա ինձ հետ կուսանոց չմտնի:
Մինչև չունենամ մի հովասուն ապաստան ու հեծության ուղեկցուհի՝
ճգնավոր չեմ դառնա, սա է իմ անդարձ վճիռը:
Ո՜չ, ընկերնե՛ր, երբեք ես չեմ ձգի իմ տան կրակը ու չեմ քաշվի անտառի խորքերը,
Եթե չի հնչելու թովիչ ծիծաղը անտառի արձագանքող սրահում,
Եթե չի ծածանվելու շաֆրանե ծածկոցի եզրը քամուց,
և լռությունը չի խորտակվելու անտառի քնքուշ շշուկներով:
Ես երբեք ճգնավոր չեմ դառնա :
Ռաբինդրանաթ Թագոր « Պարտիզպանը- Գիտանջալի »
Թարգմանությունն անգլերենից՝ Համլիկ Թումանյանի, Երվանդ Փափազյանի
Կարդացեք նաև Էդգար Ալլան Պոյի « Ագռավը »