Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,
Թող նվիրեմ քո քարերին,
Թեկուզ առանց շիրիմ մնամ՝
Անհայտ ձուլվեմ քո հողերին:
Կյանքս ոչինչ չարժե, եթե
Չմիանամ քո ձորերին,
Ես կմնամ ինձնից դժգոհ,
Թե չսիրվեմ քո ջրերից:
Եթե մա՛հն է ինձ բաժանում
Ծաղիկ շոյող քո հովերից,
Կյանքս սրտանց քե՛զ եմ հանձնում
Ու գոհանում քո զովերից:
Ընդունիր այս երգը քնքուշ,
Սիրտդ բացի՛րՙ իմ հայրենիք,
Դու իմ ներկա, իմ սուրբ, իմ հուշ,
Իմ երազանք, իմ գտնելիք:
Ես ամեն օր փնտրում եմ քեզ
Եվ վախենում կորցընելուց,
Քո հագին միշտ մի նոր զգեստ,
Սակայն հոգիդ նույնն է մնում:
Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,
Թող նվիրեմ քո ձորերին,
Թեկուզ առանց շիրիմ մնամ՝
Անհայտ ձուլվեմ քո հողերին:
Տարոն Գլակ 2016 թ.
«Կարդացեք նաև Տարոն Գլակի այլ գործերից՝ Երկի՛ր իմ »: