Ատե՞նք իրար … | Սամվել խալաթյան
Ատե՞նք իրար … | Սամվել խալաթյան

Ատե՞նք իրար … | Սամվել խալաթյան

Ատելությունը շատ է: Հազարումի փորձություններով անցած մեր ժողովրդի համար, ներկայում՝ մեկս- մեկիս, բոլորը՝ մեկիս, խումբ-խումբ իրար ատելը, լավ բանի չի բերելու… Ակամա հիշում եմ դեպքեր ու զարմանում մեր եղած ու այսօր եղած տեսակի վրա…
Կիրովականի քաղաքային թերթում աշխատելու տարիներին Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից մի 70-ամյա ծերունի եկավ, թոռան հետ:
-Բալա ջան,-ասաց,- ընձի փրկե: Հաշիվն էլ չեմ գիտե, բայց քանի տարի է, հա՜, նույն երազը կտեսնիմ: Իբր, մեր Կարմիր բանակի հետ Էրգիր ենք մտե: Ամեն քունջ ու պուճախ կաշեմ, որ գտնիմ քուրոջս՝ Մարիամին: Ընձնեն մի քանի տարով մենձ էր… Գաղթի ճամփին իրար կորցրինք… Դես կաշեմ, դեն կաշեմ ու չեմ գտնի… Ավտոմատը կքաշեմ ու կսկսիմ կրակելը: Կամանդիրը կըսե՝ խվատի՜տ, խվատի՜տ, բայց ես կկրակեմ ու կգոռամ՝ տո ի՜նչ խվատիտ, դու գիտե՞ս թե ինչ գազաններ են սվոնք… Ընձի օգնե, բալա ջան…
-Հայրիկ, բայց ես ինչպե՞ս օգնեմ:
-Թերթի մեջ հայտարարություն տուր, որ Հովհաննեսը կփնտրի իրան քուրոջը՝ Մարիամին… Թե սպանած չեղան, կկարդա, լուր կուտա, իրար կգտնինք:
Ծերունուց մանրամասներ տեղեկանալով տեքստը կազմեցի, ուղարկեցի «Հայրենիքի ձայն» թերթին, որը սփյուռքում էլ էին ընթերցում և հարազատներին փնտրելու հայտարարությունների առանձին բաժին ուներ: Հեռախոսիս համարը տվեցի թոռանը, որ եթե, բան է՝ արձագանք լինի, ինձ լուր տա:
Երկու ամիս անց թոռը զանգահարեց, թե՝ Հովհաննես պապը մահացավ: Թաղմանը գնացի:
Տանեցիները պատմեցին, որ տպագրված հայտարարությունից հետո, տարբեր երկրներից պապին նամակ են գրել 45 Մարիամ… Սիրտը չէր դիմացել…
Հը՞, ի՞նչ եք ասում, ատե՞նք իրար:
 
Սամվել Խալաթյան
Սամվել Խալաթյան

Կարող ես դիտել նաև Տարոն Գլակի « Մեր Ճամփեն » 5 – րդ թողարկումը :

One comment

Մեկնաբանություն