Հունվարի 21 - ին , Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իմ նոր գրքի՝ « Վերածնվի՛ր » խորագիրը կրող բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Շնորհակալ եմ Բադալյան եղբայրներին՝ Վիգեն և Վահե Բադալյաններին աջակցության համար: Շնորհակալ եմ « Նռանէ » հրատարակչությանը , հանձին՝ Գոռ Հարությունյանի , գիրքն ամբողջական ու գեղեցիկ հրատարակելու համար: Գոռի նախաձեռնությամբ և առաջարկով գիրքը ներառվեց « Արդի Պոեզիա » մատենաշարում: Շնորհակալ եմ Տիկին Ռուզաննա Բարսեղյանին՝ մեզ խոսքի հարթակ տրամադրելու համար, Դերասանուհի՝ Գայանե Սամվելյանին, ով անչափ սրտամոտ ասմունքով բանաստեղծությունները հասցրեց ներկաներին:
Շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդական նկարիչ՝ Հրանտ Թաթոսին, որ իր նահապետական ներկայությամբ ևս մեկ անգամ հիշեցրեց մեզ, որ մենք շարունակություն ենք և ունենք անմոռանալի և անուրանալի հիմքեր:
Շնորհակալ եմ կրկին իմ գրչակից ընկերներին՝ Գոռին և Դավիթ Մշեցուն, որ մեկնեցին գիրքը և իրենց խորունկ խոսքով բացահայտեցին որոշ գրական « գաղտնիքներ » :
Շնորհակալ եմ Ընտանիքիս , Հորս՝ Սուրեն Սարգսյանին, ով իր խոսքով ևս մեկ անգամ հաստատեց այն Ճշմարտությունը, որ «Ծառն արմատով է ծառ, տունն հիմամբ է տուն»։
Շնորհակալ եմ Ռեժիսոր՝ Սամվել Ամիրխանյանին, ով երեկ, լուսանկարների և տեսանյութերի միջոցով գրեց մեր Հայացքների Պատմությունը :
Շնորհակալ եմ իմ անմահ Ուսուցիչներին՝ Աշոտ Հախինյանին և Սամվել Խալաթյանին և էստեղ եմ հասկանում, որ բառերն անզոր են ...
Շնորհակալ եմ բոլորիդ ... Դուք եք Իմաստը, դուք եք Ծաղիկը, ես Մեղուն եմ ընդամենը:
Տարոն Գլակ
Like this:
Like Loading...