Խելագարի պես դու դուրս վազեցիր,
Ու ես հասկացա, որ արտասվում ես,
Աննկատ ժպիտ խաղաց իմ դեմքին
Եվ աննկատ էլ արցունքի փոխվեց:
Ասես ցավն իմ առարկայացավ,
Որին կարող էի արդեն շոշափել,
Ժպիտս կորավ, չքվեց, վերացավ,
Մի տխուր թախիծ իմ սիրտը պատեց:
Խելագարի պես դու դուրս վազեցիր,
Իսկ ես չիմացա՝ ուր պիտի վազեմ,
Դու ինձ ցավիս հետ մենակ թողեցիր,
Եվ դուրս վազեցիր, որ մենակ լացես:
2012 թ.
ՏԱՐՈՆ ԳԼԱԿ