Հ․ Թումանյանի իրական մեծությունը կամ Թումանյանն իմ ընկալմամբ 3 .  Դավիթ Մշեցի
Հ․ Թումանյանի իրական մեծությունը կամ Թումանյանն իմ ընկալմամբ 3 . Դավիթ Մշեցի

Հ․ Թումանյանի իրական մեծությունը կամ Թումանյանն իմ ընկալմամբ 3 . Դավիթ Մշեցի

Թումանյանի Քառյակների վերջին շրջանի վերլուծություններիս արձագանքը ավելի քան պարտավորեցնում է, որ շարունակեմ դրանք։
Այսպիսով այս շարքի հաջորդ Քառյակը կլինի ստորև ներկայացվողը․
 
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
 
1921 Մայիսի 2
 
Նախորդ Քառյակի վերլուծության մեջ մանրակրկիտ ներկայացրել էի այն փաստը, որ Թումանյանն իրեն նույնացնում էր Հայի և Հայկականության հետ։ Չկրկնելով այդ ամենն այստեղ, միանգամից անցնեմ առաջ և գամ վերոնշյալ Քառյակի իմ ընկալումը ներկայացնելուն։
Հենց առաջին տողը փաստում է, որ հեղինակը դիմում է Արարչին և խոսում Նրա հետ։
Հիմա հասկանանք՝ ի՞նչ էր <<տվել>> Արարիչը Թումանյանին (Հային) և ի՞նչ էր տանում։
Անհնար է Արարչի այս <<տված>>-ն ու <<տարած>>-ը հասկանալ, առանց հնագույն մշակույթների և քաղաքակրթությունների խորքերը գնալը, որոնց մեջ իր լրջագույն կշիռն ունի մեր Էպոս-Տիեզերավեպը։
Եվ այսպես․ դեռ Շումերական, Եգիպտական, Աքքադական և մյուս հնագույն քաղաքակրթություններից մեզ է հասել այն փաստը, որ այս քաղաքակրթությունները՝ լինելով <<առաջինն>> աշխարհում, այնուամենայնիվ իրենց ծնունդը, փրկությունը, գիրը, տոմարը և այլ արժեքներ կապում էին Հայկական Լեռնաշխարհի ու հայկականության հետ։
Սրբազան Օրենքների Երկիր, Աստվածների Նստավայր, Արարչության վայր, Անմահության խնձորի կամ ծաղկի վայր, Սրբազան հմայությունների երկիր և այլն։
Այս ամենը փաստում են նաև մեր ժայռապատկերներ-գաղափարագրերը, որոնք լայնորեն կիրառվել են Շումերական սեպանշաններում և Եգիպտական հիերոգլիֆներում։ Սրանք նույն իծագրերն են, որոնց ուսումնասիրությունը ժամանակակից գիտությանը հանգեցրել է այն համոզմունքին, որ դրանք ստեղծվել են Հայկական Լեռնաշխարհում և տարածվել աշխարհով մեկ։ Այս ամենի ավելի մանրակրկիտ վերլուծություններին և փաստարկներին կարող եք ծանոթանալ Համլետ Մարտիրոսյանի աշխատություններում։
Հիմա դառնանք մեր Ազգային Էպոս-Տիեզերավեպին և փորձենք հասկանալ՝ ի՞նչքանով այն մեզ կօգնի հասկանալ Թումանյանի այս քառյակը։
Մեր Ազգային Էպոսի առաջին ճյուղը Սանասարի ճյուղն է, որը լինելով Արարչական, նաև պահում էր այդ Արարչությունից իրեն տրված երեք կարևորագույն Սրբությունները․
1․Չէր խառնակվում
2․ Երդմնազանց չէր լինում
3․ Աշխատում էր։
Ի՞նչ կնշանակի չխառնակվել․ Հնագույն բոլոր կրոններում, հավատալիքներում և դավանաբանական կարգակառույցներում, այդ թվում և Աստվածաշնչում հստակ փաստվում է, որ <<աշխարհը կկործանվի այն ժամանակ, երբ Արարչի զավակները կխառնակվեն մարդկանց հետ>>։
Հիմա, եթե ընդունում ենք, որ ըստ հնագույն քաղաքակրթությունների այդ Արարչի զավակները հայերն էին, ապա պիտի ընդունենք, որ աշխարհի կամ որ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հայերի, կործանումը սկսվեց հենց Մեծ Մհերից, երբ նա գնաց և խառնակվեց Իսմիլի հետ, որից ծնվեց Մըսրա Մելիքը և դարձավ պատուհաս մեր գլխին։
Դավիթը ո՛չ միայն խառնակվեց, այլ նույնիսկ Երդմնազանց եղավ, որի արդյունքում նախ խամրեց Խաչ Պատերազմին, ապա՝ Դավիթը սպանվեց իրի իսկ սերմի ապօրինի ժայթքումից՝ իր իսկ զավակի ձեռամբ։ Դավիթի <<Էս զարկ իմ սերմից էր>>-ը փայլուն բնութագիրն է մեզանից <<Տարած>>-ի։
Դավիթի կերպարը նաև Արարչական երրրորդ պատգամի՝ Աշխատանքի խախտումն է, քանզի Դավիթը նույն գառնարածությանն ու նախրապահությանը մոտենում էր անլուրջ․․․
Եվ ահա Փոքր Մհերը, որ եկավ ասելու մեկ բան․ Քնի դեռ չենք Վերադարձել Սանասարի ճյուղին, քանի դեռ չենք պահում Չխառնակվելու, Երդմնազանց չլինելու և Աշխատելու Արարչական պատգամը, նույն Արարիչը իր <<տված>>-ից միշտ <<տանելու>> է։
Երկրորդ տողում թումանյանը փաստում է Արարչի <<Շռայլությունը>> և արձաագրում՝ այդ շռայլությունը այնքան անհատնելի է եղել մեր մասով, որ՝ չնայած մեր հակաԱրարչական գործողություններին և դրա արդյունքում՝ անընդհատական կորուստներին՝ և՛ քաղաքակրթական, և՛ ֆիզիկական, այնուամենայնիվ դեռ կանք և դեռ կարողանում ենք քաղաքակրթական արժեքներ ստեղծել մարդկության համար։
3-րդ և 4-րդ տողերում Թումանյանը՝ Արարչական պարտքը տալու ողջ տագնապով հանդերձ, այնուամենայնիվ չի բացառում, որ Հայը կկարողանա տալ այդ պարտքը, ավելին՝ հաստատում է, որ կտա։
Ամփոփում․
Այսպիսով, հերթական անգամ փաստեցինք՝ Թումանյանը Հոգևոր սնունդ լինելուց առաջ և լինելու համար, նախ Մտավոր սնունդ է։ Նա մի մեծություն է, որ ընդամենը 4 տողում խտացնում է և՛ մեր, և՛ համաշխարհային քաղաքակրթության մի գերէական ու համընդգրկուն նյութ, և այդ նյութի քննությունը, և ուղղորդումը, որ այդ նյութից դաս քաղելով ստեղծենք մեր Համազգային Նմատակը և գնանք դա իրագործելու ճանապարհով։
Սա նաև հզորագույն դաս է բանաստեղծներին․ դաս, որ պարտադրում է տարբերել իսկական բանաստեղծությունը բաեռրի առանց կանոնների մրցահարթակից։ Նաև դաս է այն մասին, որ, եթե պատկերավոր ասենք․ ասելիքը խոտհարքից հավաքած խոտն է․ Արձակագիրը այդ նույն խոտը դեզ է դնում, իսկ բանաստեղծը՝ կապում է հակ, այսինքն երկուսն էլ ասում են նույն բանը․ բանաստեղծը խիտ է ասում, արձակագիրը՝ ոչ։
Ընդունելի՞ է այս մոտեցումը, չգիտեմ։ Վիճելի՞ է, գուցե․ միշտ պատրաստ եմ առողջ բանավեճի։
Վստահ եմ, եթե օգտակար էլ չլինի, հաստատ վնաս չի տա Թումանյանին և թումանյանագիտությանը։
 

Դավիթ Մշեցի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *