Երկի՛ր իմ, ավա՜ղ, մնացիր մենակ,
Անմարդ մնացիր այս ամբոխի մեջ,
Խոսքով սիրեցին, հոգով ուրացան,
Դու որբ մնացիր այս բազմության մեջ:
Երկի՛ր իմ, քեզնից ոչինչ չմնաց,
Բայց դեռ սնում ես բազմությանը մեղկ,
Նրանք անկուշտ են. հացդ ուրացան,
Օտար մնացիր որդիներիդ մեջ:
Երկի՛ր իմ, վշտի անա՛փ բնօրրան,
Քեզ խինդ չբերեց բազմությունն այս հեգ,
Ատելությունը ցանեց ու անցավ,
Ատելությունը անցավ հացի տեղ:
Երկի՛ր իմ, սիրո կարո՛տ ուրվական,
Դու դեռ շրջում ես հոգիների մեջ,
Մեռել ես սիրո կարոտից հիմա,
ԲԱՅՑ ՊԻՏԻ ՍԻՐՈՒՑ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՍ:
2015 թ.
Տարոն Գլակ

«Կարդացեք նաև Տարոն Գլակի այլ գործերից՝ Կյանքս մեկ է՝ մի օր կտամ – Տարոն Գլակ » :
Pingback: Կյանքս մեկ է՝ մի օր կտամ - Տարոն Գլակ - Taron Glak
Pingback: Տարոն Գլակ - Կյանքս մեկ է ՝ մի օր կտամ - Taron Glak