Զանգվի ձորում – Տարոն Գլակ
Զանգվի ձորում – Տարոն Գլակ

Զանգվի ձորում – Տարոն Գլակ

Չգիտեմ՝ որտեղ եմ, ինչ եմ անում,
Ոսկորներիս ճամփան ցուրտը գիտի.
Խորքում անապատի
Ձուկ եմ բռնում,
Թե ոսկե չէ, թող արծաթե լինի:
 
Թող արծաթե լինի՝ արծաթագույն,
Թող ինչ-որ բան լինի, թեկուզ սատկած.
Կյանքն ինչո՞ւ է գորշագույնն իր հագնում
Եվ աքսորում կայծակներին աշխարհ:
 
Չգիտեմ՝ որտեղ եմ, ի՞նչ եմ անում,
Ի՞նչ էր գրված սևով մեր ճակատին,
Ծնունդն ի՞նչ էր, ընթացքն ի՞նչ է ասում,
Դեռ մշուշ կա իջած Մշո դաշտին:
 
Տարիներ են անցնում, հրում իրար,
Մենք դեռ ձուկ ենք բռնում անապատում,
Մեկը չկա՝ կարթը կոտրի գլխանց,
Որ արևներ չկորցնենք կյանքում:
 
…Թեփուկներս հագնեմ ու դառնամ ձուկ,
Զանգվի ձորում արծաթաձուկ դառնամ
Ու ձեզ թողնեմ ձեր ավազներն անձուկ
Ձեր այս անապատը անտիրական:
 
2023 թ. Տարոն Գլակ . « Վերածնվի՛ր »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *