Տարոն Գլակ – Կյանքս մեկ է ՝ մի օր կտամ
Տարոն Գլակ – Կյանքս մեկ է ՝ մի օր կտամ

Տարոն Գլակ – Կյանքս մեկ է ՝ մի օր կտամ

Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,
Թող նվիրեմ քո քարերին,
Թեկուզ առանց շիրիմ մնամ՝
Անհայտ ձուլվեմ քո հողերին:

Կյանքս ոչինչ չարժե, եթե
Չմիանամ քո ձորերին,
Ես կմնամ ինձնից դժգոհ,
Թե չսիրվեմ քո ջրերից:

Եթե մա՛հն է ինձ բաժանում
Ծաղիկ շոյող քո հովերից,
Կյանքս սրտանց քե՛զ եմ հանձնում
Ու գոհանում քո զովերից:

Ընդունիր այս երգը քնքուշ,
Սիրտդ բացի՛րՙ իմ հայրենիք,
Դու իմ ներկա, իմ սուրբ, իմ հուշ,
Իմ երազանք, իմ գտնելիք:

Ես ամեն օր փնտրում եմ քեզ
Եվ վախենում կորցընելուց,
Քո հագին միշտ մի նոր զգեստ,
Սակայն հոգիդ նույնն է մնում:

Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,
Թող նվիրեմ քո ձորերին,
Թեկուզ առանց շիրիմ մնամ՝
Անհայտ ձուլվեմ քո հողերին:

Տարոն Գլակ 2016 թ.

Տարոն Գլակ կյանքս մեկ է մի օր կտամ

Ընթերցիր նաև Տարոն Գլակի « Երկի՛ր իմ » բանաստեղծությունը :

Մեկնաբանություն