Ճշմարիտը կասեմ | Տարոն Գլակ
Ճշմարիտը կասեմ | Տարոն Գլակ

Ճշմարիտը կասեմ | Տարոն Գլակ

Մի ձուկ բառը սրտում
Ջրից դուրս է ցատկում,
Ինչ որ բան է կարծես ուզում ասել…
Աչքերի մեջ մի ծով աղերսանք եմ տեսնում.
Ասես խնդրի. – Ճշմարիտը կասեմ:

Ճշմարիտը կասեմ, միայն լեզու տուր ինձ,
Ես գաղտնիքներ գիտեմ երկրի մասին,
Մի ժամանակ ես էլ քեզ պես մարդ եմ եղել
Եվ ձկներ եմ կերել գետի ափին:

Նորից սուզվեց ձուկը, լողաց խորքը ջրի.
Ճշմարտախոս ձուկ էր, ոչինչ չասաց.
Բայց ես հիմա գիտեմ՝ մինչ հասնելը խոսքին
Պետք է սուզվել խորքը ու լուռ լողալ:

Ահա՝ ինչու, սեր իմ, ձկները չեն խաբում,
Ոչ քեզ, ոչ ինձ, ոչ էլ ուրիշ մեկին,
Այլ բառերը սրտում ջրից դուրս են ցատկում
Հետո կրկին փախչում խորքը ջրի:

2022 թ. Տարոն Գլակ

« Վերածնվի՛ր » գրքից

Ճշմարիտը կասեմ Տարոն Գլակ

Կարող եք դիտել նաև Տարոն Գլակի « Նախամարդու նման » խորագիրը կրող ստեղծագործությունը . Կարդում է հեղինակը:

Մեկնաբանություն