Կարոտ – Տիգրան Ավետիսյան
Կարոտ – Տիգրան Ավետիսյան

Կարոտ – Տիգրան Ավետիսյան

Թռի՛ր, թռչուն,
Ճամփաներով կարոտիս,
Հուշը թևիդ վերադարձիր հոգուս մոտ,
Տերև տուր ինձ՝
Թեկուզ լինի չոր ու հին,
Մի հուշ բեր ինձ՝ պատառոտված, մանկահոտ:
 
Համբույրը բեր,
Որ ցնորք էր ինձ թվում,
Չկրկնվող համբույրը բեր առաջին.
Միապաղաղ ու գորշավուն օրերում
Ես կորցրել եմ ճանապարհի արարչին:
 
Սակայն ո՞ւր է
Ավետաբեր աղավնին,
Ինձ չի ձգում ագռավագույն այս ներկան.
Հույսս թողած աղետաբեր ագռավին
Թափառում եմ փողոցներով հաշմանդամ:
 
Ու չգիտեմ,
Թե որտեղից եմ գտել՝
Այսքան զորեղ, չհանձնվող խենթ ոգին,
Որ կարող է ամեն ինչի դիմադրել,
Բայց դողդողալ մի հասարակ կարոտից:
 
Թռի՜ր, թռչուն,
Ճամփաներով կարոտիս,
Գնա՜նք, հիշենք քաղցրիկ օրերն անվրդով,
Թե չե՛մ կոտրի՝ թույլ տուր նստեմ թևերիդ,
Թռչենք հեռու ու հետ չգանք մարդկանց մոտ:
 
Տարոն Գլակ
 
«Երկի՛ր իմ» բանաստեղծական ժողովածու 2022 թ.
 
  • Խոսքեր – Տարոն Գլակ
  • Երաժշտություն – Տիգրան Ավետիսյան
  • Վոկալ – Տիգրան Ավետիսյան
  • Ջութակ – Լիլիթ Ռուշանյան
  • Կիթառ – Տիգրան Ավետիսյան
  • Բեք վոկալ – Մարգարիտա Գևորգյան
  • Անիմացիա – Աննա Բադալյան
  • Ձայնագրություն, միքս – մաստերինգ LIFE 12 records…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *