Բախտը թերացավ կամ թերացա ես . Տարոն Գլակ
Բախտը թերացավ կամ թերացա ես . Տարոն Գլակ

Բախտը թերացավ կամ թերացա ես . Տարոն Գլակ

Այսօր հասկացա՝ այն ինչ ասել եմ, 
Այսօր հասկացա՝ թանկ ես ինձ համար,
Բախտը թերացավ կամ թերացա ես,
Պիտի բաժանվենք, դու պիտի գնաս:

Անմեղ աչքերդ ես պիտի տեսնեմ,
Մեղավորի պես կրեմ ողջ կյանքում
Եվ թե մոռանամ, պիտի հիշեցնես,
Երբ որ այցելես իմ երազներում:

Ու ես ամեն օր պիտի արթնանամ՝
Մեղքին գերվածի ծանր հոգոցով,
Եվ խղճիս բեռը պիտի ծանրանա՝
Ամեն օր ուրիշ ու ուժգին թափով:

Բախտը թերացավ կամ թերացա ես.
Ինչ որ մեկն արդեն գնում է նավով,
Այդ մեկը դու ես, լո՜ւռ հեռանում ես
Ու բաժանման մեջ ես եմ մեղավոր:

Տարոն Գլակ 2012 թ. 

Բախտը թերացավ կամ թերացա ես Տարոն Գլակ

One comment

  1. Pingback: «Մի օր ինձ կհիշես»․ Տարոն Գլակի բանաստեղծության խոր գրական և քննադատական ընթերցում - Taron Glak

Մեկնաբանություն