Այսօր հասկացա՝ այն ինչ ասել եմ,
Այսօր հասկացա՝ թանկ ես ինձ համար,
Բախտը թերացավ կամ թերացա ես,
Պիտի բաժանվենք, դու պիտի գնաս:
Անմեղ աչքերդ ես պիտի տեսնեմ,
Մեղավորի պես կրեմ ողջ կյանքում
Եվ թե մոռանամ, պիտի հիշեցնես,
Երբ որ այցելես իմ երազներում:
Ու ես ամեն օր պիտի արթնանամ՝
Մեղքին գերվածի ծանր հոգոցով,
Եվ խղճիս բեռը պիտի ծանրանա՝
Ամեն օր ուրիշ ու ուժգին թափով:
Բախտը թերացավ կամ թերացա ես.
Ինչ որ մեկն արդեն գնում է նավով,
Այդ մեկը դու ես, լո՜ւռ հեռանում ես
Ու բաժանման մեջ ես եմ մեղավոր:
Տարոն Գլակ 2012 թ.

Pingback: «Մի օր ինձ կհիշես»․ Տարոն Գլակի բանաստեղծության խոր գրական և քննադատական ընթերցում - Taron Glak