Ձնծաղիկների թերթիկների տակ . Արշակ Քոչինյան
Ձնծաղիկների թերթիկների տակ . Արշակ Քոչինյան

Ձնծաղիկների թերթիկների տակ . Արշակ Քոչինյան

Ձնծաղիկների թերթիկների տակ
Կքնի հուշը անցնող ձյուների,
Եվ հովիտներին մերկ ու սպիտակ
Գարունն իր հրաշք շունչը կբերի:

Ծառերը կանաչ թիկնոց կգցեն
Վշտերից կոտրած ճյուղերի վրա,
Եվ տառապանքի ուրվականը սև
Գիշերի նման կանցնի կգնա:

Կժպտանք մենք էլ, ու ծիծաղն անհուն
Կսկսի դյութիչ խմիչքը հեղել…
Մեր՝ այսքան թախիծ տեսած աչքերում
Կթվա ոչինչ, ոչինչ չի եղել:

Տաք երակներում միայն հարբածի
Կըոռնա ցավը սգավոր ու թաց…
Հուշը կարթնանա, տխուր կլացի,
Ու կխոնարհվի գավաթն ապրողաց:

Արշակ Քոչինյան - նկար, էսքիզ

Ընթերցիր նաև Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործությունը :

One comment

  1. Pingback: Կլինի գարուն | Սամվել Զուլոյան - Taron Glak

Մեկնաբանություն