Ձնծաղիկների թերթիկների տակ
Կքնի հուշը անցնող ձյուների,
Եվ հովիտներին մերկ ու սպիտակ
Գարունն իր հրաշք շունչը կբերի:
Ծառերը կանաչ թիկնոց կգցեն
Վշտերից կոտրած ճյուղերի վրա,
Եվ տառապանքի ուրվականը սև
Գիշերի նման կանցնի կգնա:
Կժպտանք մենք էլ, ու ծիծաղն անհուն
Կսկսի դյութիչ խմիչքը հեղել…
Մեր՝ այսքան թախիծ տեսած աչքերում
Կթվա ոչինչ, ոչինչ չի եղել:
Տաք երակներում միայն հարբածի
Կըոռնա ցավը սգավոր ու թաց…
Հուշը կարթնանա, տխուր կլացի,
Ու կխոնարհվի գավաթն ապրողաց:

Ընթերցիր նաև Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործությունը :
Pingback: Կլինի գարուն | Սամվել Զուլոյան - Taron Glak