Շտապում եմ | Տարոն Գլակ
Շտապում եմ | Տարոն Գլակ

Շտապում եմ | Տարոն Գլակ

Շտապում եմ՝ ո՞ւր, ես էլ չգիտեմ,
Մտքիս տագնապն է, որ չեմ հասցընի։
— Ախր ինչո՞ւ ես անհանգիստ այդպես,
Դրսից սուլելով հարցըրեց քամին։

— Չեմ կարող ես քեզ ոչինչ էլ ասել,
Ես էլ չգիտեմ՝ ուր եմ շտապում,
Սակայն կարող եմ նույն հարցը ուղղել.
Քամի՜, ինչո՞ւ ես այդպես սլանում։

Ու շրջվեց քամին մոլագարի պես,
Իսկ ես անորոշ, դառը ժպտացի.
Նորից շտապում եմ, թե ուր՝ չգիտեմ,
Մտքիս տագնապն է, որ չեմ հասցընի։

2013 թ. 

Շտապում եմ Տարոն Գլակ Պոեզիա բանաստեղծություն

Կարդա նաև Տարոն Գլակի « Բախտը թերացավ » բանաստեղծությունը :

Մեկնաբանություն