Այս ճանապարհը «ճիշտ» ու «ճշմարիտ»,
Դժվար է տրվում ու դառնում է բեռ:
Ես չեմ վախենում իմ առասպելից,
Միայն խնդրում եմ, մենակ չթողնես:
Մենակ չթողնես, խոհերս կիսես
Եվ ավելորդը վերցնես ինձանից,
Չէ՞ որ առանց քեզ ես անկարող եմ
Մաքուր առվի պես բխել լեռներից:
Ես կառաջնորդեմ,
Ես կորոտամ,
Ես Վահագնի պես հրից կծնվեմ,
Բայց որ ինքս ինձ չայրե՛մ անխնա,
Քո ջրածնունդ կարիքը ունեմ:
Չեմ ուզում հանկարծ Իմաստը ցնդի,
Չեմ ուզում վերջում մոխրանալ անհետ,
Իմ սրտի քամին թող ինձ ուղեկցի
Եվ ապրած կյանքս մահին տապալէ…
Ես կառաջնորդեմ,
Ես կսլանամ,
Ես թշնամական նավեր կսուզեմ,
Բայց որ ինքս ինձ չսուզեմ ի տակ,
Քո ջրածնունդ կարիքը ունեմ:
Մտքերս կիսիր, մենակ չթողնես
Եվ ավելորդը վերցրու ինձանից,
Չէ՞ որ առանց քեզ ես անկարող եմ
Մաքուր առվի պես բխել լեռներից:
Տարոն Գլակ 2026 թ.
Կարդա՛ նաև Եղիշե Չարենցի Ու լալիս էիր բանաստեղծությունը :
Pingback: Դու երևի գիտես ... | Տարոն Գլակ - Taron Glak