Դու երևի գիտես, որ սեր չկա,
Սերը մնաց ուրիշ հեքիաթներում,
Ո՛չ բարի կա արդեն ու ո՛չ էլ չար՝
Ինչ-որ անմիտ ծով է այս նկարում:
Ինչ-որ հրեշտակներ հորինովի
Իրենց սառնությունն են մեզ թելադրում,
Եվ ձայները հիմար կատուների
Իմ տագնապած հոգուն շատ են սազում:
Կատուներն էլ գիտեն, որ սեր չկա,
Սերը մնաց ուրիշ հեքիաթներում
Ու կոտրված սիրտը այն աղջկա
Չի նկարի ոչ ոք այս նկարում:
Անտառի մեջ անտուն ուրվականներ
Ու դիվային ուժեր են թափառում…
Մենք երևի գիտենք՝ ինչպես անել,
Որ ցամաքենք անսեր հեքիաթներում:
Տարոն Գլակ 2026 թ.
Կարող եք կարդալ նաև Տարոն Գլակի « Մենակ չթողնես » բանաստեղծությունը :
Pingback: Թռչունները | Ալեքսանդր Ղումաշյան | Պոեզիա