Թռչունները | Ալեքսանդր Ղումաշյան
Թռչունները | Ալեքսանդր Ղումաշյան

Թռչունները | Ալեքսանդր Ղումաշյան

Սահմանների վրա փշալարեր չկան
Թռչունների համար,
Թռչունների համար չկա կարոտի ցավ՝
Նրանք ոչինչ չունեն…
Երբ կլինի գարուն, երբ կլինի արև,
Թռչունները կգան՝
Նրանք ամեն գարնան հյուր ու տեր լինելու
Իրավունքը ունեն:

Եվ կլինի աշուն, և կչվեն նրանք
Դեպի ուրիշ ափեր,
Որտեղ գարուն լինի, որտեղ արև լինի,
Որտեղ բախտը ժպտա…
Կորստի ցավ չկա նրանց թևերի տակ,
Չկան նրանց կանչող հմայական ձայներ,
Եվ հայրենիք բառը նրանց լեզվում չկա:

Կամ <<Հայրենիք>> բառը նրանց երգերի մեջ
Չի կապում ոչ ցավի, ոչ խնդության կամար,
Այս է պատճառը, որ
Սահմանների վրա
Փշալարեր չկան
Թռչունների համար:

Ալեքսանդր Ղումաշյան  « Ապրելու իմ ժամանակը » գրքից

Կարող եք կարդալ նաև Տարոն Գլակի « Դու երևի գիտես » բանաստեղծությունը:

Մեկնաբանություն