Ձկնախաղ է … Տարոն Գլակ « Վերածնվի՛ր » գրքից
Ձկնախաղ է … Տարոն Գլակ « Վերածնվի՛ր » գրքից

Ձկնախաղ է … Տարոն Գլակ « Վերածնվի՛ր » գրքից

Ձկնախաղ է…
Զանգուն էլի առաջվա պես
Հավերժական իր հրաշքն է հինում,
Նախամարդու նման՝ մենք քարերին նստել
Եվ մեր չասած սրտաբառն ենք փնտրում:
 
Երկու տերև՝ դեղնականաչ… ծառից պոկվել
Ու կախվել են բարակ սարդոստայնից,
Քամին եկել, անշեղորեն իր հին դավը նյութել`
Ծաղիկներ է քաղել հողի սրտից:
 
Մենք քարերին նստել՝ նախամարդու նման
Գոհություն ենք հայտնում գարնան հովին.
Թող ձմեռը չգա, թող որ արև շողա
Եվ թող ջրեր հոսեն մեր սրտերից:
 
Ի՞նչ կլիներ ջուրը առանց ձկնապարի,
Ի՞նչ կլիներ կյանքը առանց մարդու.
Ես չեմ թողնի, որ այս երգը ձեզ տխրեցնի,
Բայց սրտիցս տատասկներ են թափվում:
 
Երկու տերև՝ դեղնականաչ… ծառից պոկվել
Ու կախվել են բարակ սարդոստայնից.
Էս սիրտ քամող կյանքում ոչինչ չկա հավերժ,
Հույսս միայն արմատներն են ծառի…
 
2022 թ.
Տարոն Գլակ « Վերածնվի՛ր » գրքից
Ձկնախաղ է . Տարոն Գլակ

Կարող եք դիտել նաև Տարոն Գլակի « Զանգվի ձորում » ստեղծագործությունը :

One comment

  1. Pingback: Ճշմարիտը կասեմ | Տարոն Գլակ - Taron Glak

Մեկնաբանություն