Հրազդանը խոսեց Ռաբինդրանաթ Թագորի մասին …
Հրազդանը խոսեց Ռաբինդրանաթ Թագորի մասին …

Հրազդանը խոսեց Ռաբինդրանաթ Թագորի մասին …

Կոտայքի մարզային գրադարանում մայիսի 7 – ին նշվեց Հնդկաստանի խորհրդանիշ, մեծ բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր, փիլիսոփա Ռաբինդրանաթ Թագորի 165- ամյակը։
Միջոցառման սկզբում Թագորի կյանքին ու ստեղծագործությանն անդրադարձավ Շուշան Ճաղարյանը, որից հետո միջոցառման հյուրը` բանաստեղծ Տարոն Գլակը, խոսեց Թագորի <<Ուխտագնացություն>> պոեմի մասին, իսկ դերասան, ռեժիսոր Վարդան Խաչատրյանը, գրադարանի փոխտնօրեն Արևիկ Մարգարյանը և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներ Մանե Հակոբյանը, Մանե Նազարյանը և Դիանա Նիկողոսյանը կարդացին նրա ստեղծագործություններից մի քանիսը: 

Մեկնաբանություն