Ստի մեջ կոփվել ես, իմ հույս | Տարոն Գլակ
Ստի մեջ կոփվել ես, իմ հույս | Տարոն Գլակ

Ստի մեջ կոփվել ես, իմ հույս | Տարոն Գլակ

Ստի մեջ կոփվել ես, իմ հույս,
Հառնի՛ր արևի շողերից,
Իմ երգող, երազող թռչուն
Մի՛ չվիր իմ տխուր երկրից:

Անհոգի կմախքի նման
Նայում են այս օրերը մեզ,
Վախենամ, թե այսպես գնա`
Վերածվենք կմախքի և մենք:

Սգի մեջ խեղճացած իմ լույս,
Թափանցի՛ր խավարի միջից,
Իմ երգող, երազող թռչուն,
Մի՛ չվիր իմ տխուր երկրից:

Հեքիաթ էր, էլ հեքիաթ չկա`
Փորձում է չարիքն իմ երկրին,
Թե թույլ ես, վեր կաց ու գնա`
Ես կօգնեմ իմ ընկնող երկրին:

Ես կապրեմ իմ ամրոց երկրում,
Կտանեմ անցյալն ուսերիս,
Ներկաս է ավաղ վշտացնում,
Բայց իմն է ներկան այս անխիղճ:

Ստի մեջ կոփվել ես, իմ հույս,
Հառնի՛ր արևի շողերից,
Սգի մեջ խեղճացած իմ լույս,
Թափանցի՛ր խավարի միջից:

2014 թ.

Ստի մեջ կոփվել ես իմ հույս Տարոն Գլակ Արթ

Կարդա՛ նաև Տարոն Գլակի Կյանքս մեկ է՝ մի օր կտամ բանաստեղծությունը :

One comment

  1. Pingback: Հայրենիք | Տարոն Գլակ - Taron Glak

Մեկնաբանություն