Ստի մեջ կոփվել ես, իմ հույս,
Հառնի՛ր արևի շողերից,
Իմ երգող, երազող թռչուն
Մի՛ չվիր իմ տխուր երկրից:
Անհոգի կմախքի նման
Նայում են այս օրերը մեզ,
Վախենամ, թե այսպես գնա`
Վերածվենք կմախքի և մենք:
Սգի մեջ խեղճացած իմ լույս,
Թափանցի՛ր խավարի միջից,
Իմ երգող, երազող թռչուն,
Մի՛ չվիր իմ տխուր երկրից:
Հեքիաթ էր, էլ հեքիաթ չկա`
Փորձում է չարիքն իմ երկրին,
Թե թույլ ես, վեր կաց ու գնա`
Ես կօգնեմ իմ ընկնող երկրին:
Ես կապրեմ իմ ամրոց երկրում,
Կտանեմ անցյալն ուսերիս,
Ներկաս է ավաղ վշտացնում,
Բայց իմն է ներկան այս անխիղճ:
Ստի մեջ կոփվել ես, իմ հույս,
Հառնի՛ր արևի շողերից,
Սգի մեջ խեղճացած իմ լույս,
Թափանցի՛ր խավարի միջից:
2014 թ.

Կարդա՛ նաև Տարոն Գլակի Կյանքս մեկ է՝ մի օր կտամ բանաստեղծությունը :
Pingback: Հայրենիք | Տարոն Գլակ - Taron Glak