Հազար ծովից քամի սուրա`
Դառնա ճամփիդ փոթորիկ,
Լսի՜ր, երբե՛ք չխեղճանաս,
Իմ երազող հայրենիք:
Քամին իր հետ ախտեր բերի,
Օդիդ խառնի ուրիշ բույր,
Ջուրդ վկա` նա չի փոխի
Քո սրբացած համն անուշ:
Երգիդ խառնեն ուրիշ հնչյուն,
Ուրիշ սրտով երգ ասեն,
Չի՛ սրբանա նրանց լեզուն
Օտար երգն այդ անարվեստ:
Բանաստեղծիդ խոսքը լսիր`
Խնդրանք որպես, աղաչանք.
Աստծու սիրուն մի՛ խեղճացիր
Իմ հայրենիք դարապահ:
Տարոն Գլակ 2015 թ.

Կարդա նաև Տարոն Գլակի https://taronglak.com/sti-mej-kopvel-es-im-huys/ բանաստեղծությունը: