Ազատամարտիկը | Տարոն Գլակ
Ազատամարտիկը | Տարոն Գլակ

Ազատամարտիկը | Տարոն Գլակ

Հեշտ չէր կռվելը այս լեռների մեջ՝
Հայը ծարավ չէր մարդկային արյան,
Կուզես անունը թշնամի դնել՝
Հեշտ չէ մորթելը թշնամուն անգամ:
 
Եվ դուք, որ պիտի ձեր հոգին քննեք,
Հասկանաք կյանքը ձեզ բաժին ընկած,
Երբեք զինվորին պիտի չանտեսեք՝
Անթև զինվորը որբի է նման:
 
Կռիվն ավարտվեց ու ետ ենք եկել
Եվ ի՞նչ ենք տեսնում մեր աչքի դիմաց,
Անտեր թողնված, անհաշիվ որբեր՝
Ասես հատուցում մեր գործի համար:

Մարդը ամենից գուցե առավել
Ափսոսանքից է վախենում հարկավ,
Ես՝ իբրև զինվոր, որ ողջ եմ եկել՝
Այդ ափսոսանքի ճանկերը ընկա:
 
Ի՜նչ մանրուքներ են կյանքը զարդարում՝
Անպտուղ հարցեր, վեճեր անիմաստ,
Իսկ թե որտեղ են որբերը քնում՝
Ոչ ոք չգիտի, չի հուզում մարդկանց:

Բայց հայհոյում են « անարդար » Աստծուն,
Հարցերը քննում նրա գոյության,
Իսկ թե ինչպես է երկիրը գոյում,
Ում արյան գնով՝ չի հուզում մարդկանց:

Հեշտ չէր կռվելը այս լեռների մեջ՝
Հայը ծարավ չէր մարդկային արյան,
Դժվարը, սակայն , ապրելն է այսպես՝
Սեփական հողում որբի պես լքված:

Տարոն Գլակ 2014 – 15 թ. թ. 

Ազատամարտիկը - Տարոն Գլակ , Պոեզիա

Կարող ես կարդալ նաև Տարոն Գլակի « Հայրենիք » բանաստեղծությունը : Այն նույնպես տպագրվել է 2017 թ. – ին « Գետի Ափին » բանաստեղծական գրքում :

Մեկնաբանություն