Ներշնչանք է կյանքս ու մեծ պատրանք,
Ես գիտեմ՝ դու էլ ես երազ եղել,
Չցանկացա երբեք ես արթնանալ
Եվ հեքիաթն իմ լարի նման ձգվեց:
Ոչ մի գրիչ աշխարհի մեջ չկար,
Որ հեքիաթիս վերջաբանը գրեր,
Ես մնացի աշխարհի պես մենակ,
Անօգնական ընկած ջրհորի մեջ:
Ես ուզեցի անկեղծության թանաք,
Որ նրա մեջ իմ արյունը խառնեմ,
Ես խնդրեցի մի քիչ ձիրք ու տաղանդ,
Որ հեքիաթս արցունքներով գրեմ:
Մի մեծ սեր է կյանքս ու մեծ պատրանք,
Ի՞նչն է իմ մեջ քեզ հարազատ եղել,
Ես ուրիշ եմ և իմ ծառը չկա,
Որ նրանից տերևի պես կախվեմ:
Ինչ գրել եմ՝ պարզությամբ եմ ցողել,
Բայց հեքիաթս անորոշ է մի քիչ,
Կյանքս մի մեծ ներշնչանք է եղել
Ու մի պատկեր, որ կախված է պատից:
Տ. Գլակ 2017 թ

Կարդա նաև Տարոն Գլակի « Ստի մեջ կոփվել ես … » բանաստեղծությունը :
Pingback: Ոչ ոք չի հասկանում հիմա բանաստեղծին | Տարոն Գլակ - Taron Glak